ԱՀԿ-ն կասեցնում է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկումները՝ COVID-19-ի բուժման համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկումները՝ որպես COVID-19-ի հիվանդության բուժում: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, նախօրեին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսը:
Գեբրիեսուսը նշել է, որ հրապարակվել է ուսումնասիրություն՝ կապված COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների վրա հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի ազդեցության մասին: Այս ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ այս դեղերը առանձին կամ մակրոլիդի (հակաբիոտիկներից մեկը) հետ համատեղ ստացող հիվանդների շրջանում գրանցվել է մահացության ավելի բարձր ցուցանիշ:
«Սա վերաբերում է միայն հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի օգտագործմանը COVID-19- ի բուժման համար», - ասել է Գեբրիեսուսը, հավելելով, որ այդ դեղերը «շարունակում են անվտանգ համարվել աուտոիմուն հիվանդությունների և մալարիայով հիվանդների համար»:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը սկսել է մալարիայի դեմ դեղամիջոց ընդունել
- Հնդկաստանը Ռուսաստանին կուղարկի 100 մլն հիդրօքսիքլորոքին դեղահաբ՝ COVID-19-ի դեմ պայքարի համար
- Մակրոնը հայտնել է՝ մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը փորձարկվելու է COVID-19 բուժման համար
- Ֆրանսիան հաստատեց հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի դեպքերի բուժման համար․ L’express
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան