«Հրապարակ». ԱԺ-ն խնայողություն է անում լրագրողների հաշվին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը որոշել է խնայողություն անել լրագրողների հաշվին։ Մինչև վերջերս ԱԺ անցակետում բոլորին անվճար դիմակներ էին բաժանում, այդ թվում՝ շենք մտնող լրագրողներին։ Երեկ անվտանգության աշխատակիցը մեզնից ճշտեց՝ լրագրո՞ղ ենք, թե՞ ԱԺ աշխատակից։
Պարզվեց՝ այսուհետ լրագրողները պետք է իրենք իրենց դիմակներն ունենան, ԱԺ-ն որոշել է միայն իր աշխատակիցներին դիմակ տրամադրել, լրագրողների վրա խնայում են։ Ի դեպ, ԱԺ-ի տրամադրած դիմակները միշերտանի են ու ամենաթույլն են կորոնավիրուսի պաշտպանական միջոցներից։ Վաղը գուցե ԱԺ միջանցքներում տեղադրված ջրի ապարատներից օգտվելն էլ լրագրողներին արգելեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին