Սուբվենցիոն ծրագրերով հաստատվել են 30 մանկապարտեզների վերանորոգման և վերակառուցման ծրագրեր
Մանկապարտեզների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով այս տարի ծավալներով ունենք աննախադեպ թիվ՝ Երևան քաղաքում և մարզերում: Այս մասին [խորհրդարանում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այս տարվա սեպտեմբերից ունենալու ենք 21 նախակրթարաններ՝ Սյունիքի, Արագածոտնի , Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում: Նաև սուբվենցիոն ծրագրերով հաստատվել է մոտ 30 մանկապարտեզների վերանորոգման և վերակառուցման ծրագրեր: Այս տեմբերով, կարծում եմ, կգերազանցենք 70 տոկոսը»,- ասաց նախարարն՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի դիտարկմանը, թե ի՞նչ քայլեր է արվում կառավարության կողմից ՝մինչև 2023 թվականն ապահովելու 5-6 տարեկան երեխաների նախակրթարաններում ներառելու ուղղությամբ: