«Ինչի եք ճպցնում, տիկին Սամսոնյան: Չեք ուզում դուրս եկեք». Արարատ Միրզոյան
Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ընդհատեց նիստը և նայելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմը՝ հայտարարեց. «Հարգելի տիկնայք պատգամավորներ, դիմակը զարդ չի, դիմակը խնդրում եմ շարունակել կրել»:
Պատգամավոր Անի Սամյսոնյանը չհամաձայնեց Միրզոյանի դիտողության հետ:
«Ինչի եք ճպցնում, տիկին Սամսոնյան: Չեք ուզում դուրս եկեք, ճպցնելը ո՞րն է»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը:
Անի Սամսոնյանը հայտնեց, որ ժամանակ առ ժամանակ է հանում դիմակը:
«Հասկացա, ես տեսել եմ, որ դուք վաղուց ժամանակ առ ժամանակ… Ես հո դեսպոտավարի չեմ, տեսնում եմ, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ երբեմն հանում են դիմակը, երբեմն բան են անում, բայց տեսա որ երկարեց»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները