«Կասպերսկի». Մոբայլ բանկային տրոյական ծրագրերը եռակի քիչ են գրոհել հայաստանցի օգտատերերին
Մոբայլբանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի առաջին եռամսյակում բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,04%, իսկ Ադրբեջանում՝ 0,06% սարքերում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
2019-ի հունվար-մարտին մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 0,23%-ը, և այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել էր 7-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այն ժամանակ Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքերի 0,12%-ը, իսկ Ադրբեջանում՝ 0,14%-ը։ Տվյալները ներկայացրել է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը։
2020-ի առաջին եռամսյակում մոբայլ բանկերների գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Ճապոնիայում (0,57%), երկրորդ տեղում է Իսպանիան (0,48%), երրորդում՝Իտալիան (0,26%)։
Նույն ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 42 115 փաթեթ՝ նախորդ տարվա հունվար-մարտի 29 841-ի փոխարեն։
Ինչպես նշում են փորձագետները, բանկային տրոյացիներով վարակված մոբայլ սարքերն օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներն ուղարկում են այդ վնասաբեր ծրագրերը ստեղծողներին. դրանք ծածկում են բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իրենց ինտերֆեյսով, և օգտատերը, տրոյացուինտերֆեյսում մուտքագրելով իր բանկային տվյալները, փոխանցում է դրանք կիբեռհանցագործներին։ Մոբայլ բանկային տրոյացիները կարողանում են նաև ձեռք գցել բանկերի՝ հաստատման կոդերովSMS-հաղորդագրությունները՝ ճանապարհ հարթելով դեպի զոհի փողերը։ Բացի կիբեռանվտանգության հիմնական կանոններին հետևելուց, օգտատերերը պետք է իրենց մոբայլ սարքերում տեղադրեն հուսալի հակավիրուս, որը կկանխի տրոյացիների, այլ վնասաբեր ծրագրերի տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունները։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». PhantomLance-ը վարակում էր սարքերը GooglePlay-ի հավելվածների միջոցով
- «Կասպերսկի». Shade-ով վարակվածները կարող են գաղտնազերծել իրենց ֆայլերը
- «Կասպերսկի». Համացանցից գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 28,3%, տեղային սպառնալիքների՝ 38%-ը
- «Կասպերսկի». Չարագործները օգտագործում են առցանց կոնֆերանսների ծառայությունների անվանումները
- «Կասպերսկի» ընկերությունը գործարկում է համավարակի ժամանակ անվտանգության անվճար դասընթաց
- «Կասպերսկի». Հայաստանցի օգտատերերն 2019-ին ավելի քիչ են ենթարկվել ֆիշինգի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին