Ճգնաժամը կարող է երկար տևել․Եվրոպական կենտրոնական բանկ
Կորոնավիրուսային պանդեմիան Եվրոպան դրեց ծանր ճգնաժամի եզրին, որի ելքը խոստանում է երկար լինել: Այս մասին ասված է Եվրոպական կենտրոնական բանկի մայիսյան հաշվետվության մեջ, որը հրապարակվել է նախօրեին: Այս մասին գրում է Euronews-ը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, «գլոբալ տնտեսությունը և եվրագոտու տնտեսությունը կանգնած են ամենաարագ և ծանրագույն անկումներից մեկ առաջ»: Վերականգնման համար որքան ժամանակ է պահանջվում, անհայտ է: Ամեն ինչ կախված կլինի «յուրաքանչյուր առանձին երկրում հարկաբյուջետային և վարկային քաղաքականության միջոցառումների արդյունավետությունից»:
ԵԿԲ-ի ղեկավար Քրիստին Լագարդը կարծում է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից առաջարկվող եվրոպական տնտեսության վերականգնման փաթեթը՝ 500 միլիարդ եվրո, կօգնի օգնություն ցուցաբերել Եվրոպայում պանդեմիայից տուժած երկրներից առավել տուժածներին։ Այնուամենայնիվ, դրա հաստատումը խոստանում է դժվար լինել, քանի որ Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրներ արդեն արտահայտել են իրենց անհամաձայնությունը և չեն ցանկանում վճարել: