Չենք պատրաստվում ձախողել, կապիտալ շինարարությունը կիրականացվի ժամկետներում. Պապիկյան
Կապիտալ շինարարությունը կիրականացվի ժամկետներում։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե կապիտալ ծախսերի համար այս տարի նախատեսված են զգալի միջոցներ, սակայն դրանց իրականացումը հապաղում է, գնման գործընթացներն էլ ուշանում են:
«Սրանք հուսադրող չեն և լավատեսություն չեն ներշնչում այս տարի դրանք ամբողջ ծավալով իրականացնելու հետ կապված։ Ակնհայտ է, որ նաև շինարարական կարողությունների հետ կապված լուրջ խնդիր ունենք, ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել կապիտալ ծախսերի իրականացումն ամբողջ ծավալով, ինչ է արվել մինչ այս պահը։ Եթե կապիտալ ծախսերն այս տարի չիրականացվեն, արդյոք դա կդիտարկեք կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը՝ հակաճգնաժամային միջոցառումների համատեքստում»,- ասաց Արկադի Խաչատրյանը:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ պետական միջոցներով իրականացվող կապիտալ շինարարության մի զգալի հատվածը հիմնականում բաժին է ընկնում ճանապարհաշինությանը:
Ըստ նրա, այս փուլում 90 տոկոսով ավարտված են բոլոր մրցույթները, բոլոր ուղղություններով ունեն հաղթողներ։
«Եւ մայիս ամսին խոսել ձախողման մասին և այնպիսի հարց հնչեցնել, թե արդյոք դա կհամարենք ձախողում, կասեմ՝ ոչ, մենք չենք պատրաստվում ձախողել: Ավելին, ուզում եմ նշել, որ կապիտալ շինարարությունն ամեն գնով մեր կողմից շարունակվելու է, ամեն ինչ արվելու է քաջալերել, որ այն իրականացվի հավուր պատշաճի և ժամկետներում»,- նշեց նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին