Ռուսաստանում COVID-19-ն առաջին անգամ հայտնաբերվել է կատվի մոտ
Ռուսաստանում տնային կատվի մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Վլասովը:
«Անալիզի և լրացուցիչ հետազոտությունների անցկացման արդյունքում կատվի մոտ հաստատվել է COVID-19-ը: Կենդանին կարանտինացվել է սեփականատիրոջ բնակության վայրում», - ասել է Վլասովը:
Ըստ Վլասովի, մայիսի 18-ին, հնգամյա կատվի սեփականատերը կապվել է «Ռոսսելխոզնադզորի» ենթակայության տակ գտնվող կենդանիների և անասունների համար նախատեսված դեղամիջոցների որակի և ստանդարտացման համառուսաստանյան պետական կենտրոնի հետ (Մոսկվա)՝ թեստավորելու կենդանու կորոնավիրուսի համար: Դրանից առաջ կատուն զննում էր անցել մոսկովյան կլինիկաներից մեկի անասնաբույժի մոտ, որը կենդանուն ուղարկել էր կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին