Վանում սպանվել է իշխանական կուսակցության գրասենյակի վրա հարձակված քուրդ զինյալը
Վանում 2016 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալ անդամներից մեկը հարձակում էր գործել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային գրասենյակի, ինչպես նաև ոստիկանական զրահապատ մեքենայի վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:
Զինյալը 2016 թվականից գտնվում էր «նարնջագույն» կատեգորիայի հետախուզման մեջ։
«Ռեշիթ» ծածկանունով հայտնի քուրդ զինյալ Մուսթաֆա Էրթաշը Թուրքիայի զինված ուժերի օդուժի աջակցությամբ իրականացված հատուկ գործողության ժամանակ սպանվել է։
Վանի նահանգապետարանը հայտարարել է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամների (իրենց ձևակերպմամբ՝ ահաբեկիչների) բացահայտմանն ուղղված պայքարը առանց դադարի շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին