Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քաջարանում օրերս ձերբակալված անձանց դեմ ցուցմունք տվածը երեկ՝ մայիսի 25-ին, հրաժարվել է իր նախնական ցուցմունքից։
Ազբյուրը նշում է՝ իրենց հաջողվել է պարզել, որ նա ներկայացել է նախաքննական մարմնին ու ցուցմունք է տվել, որ քաջարանցիների ձերբակալության համար հիմք հանդիսացած իր առաջին ցուցմունքը տվել է ճնշումների ներքո։ Այդպիսով՝ նա հերքել է նախորդ ցուցմունքում ձերբակալվածների դեմ ներկայացված մեղադրանքները:
«Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նշված անձն իր երկրորդ ցուցմունքում հստակ նշել է, որ իրեն տուժող չի ճանաչում: Ըստ էության ստացվում է, որ օրեր առաջ իրականացված աղմկահարույց ձերբակալությունները, որոնք, ի դեպ, իրականացվել էին բռնության կիրառմամբ, իսկ հետագայում դատարանի կողմից ճանաչվել էին ոչ իրավաչափ, արվել էին բացառապես մեկ անձի առերևույթ կեղծ ցուցմունքի հիման վրա»,-գրում է «Փաստինֆո»-ն։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ թվով և ի՞նչ նպատակով են երեկ ոստիկանության զորքերը ուղարկվել Կապան. hraparak
- Սյունեցիներին հավաքին մասնակցելու համար տուգանում են
- Կապանում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ
- ՔԿ-ն՝ Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքով քր.գործի վերաբերյալ
- Կապանում բողոքի ակցիան ավարտվեց ծափահարություններով ու տերունական աղոթքով
- Ա. Իշխանյան. Հետապնդումներ են սկսվել Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ, որոնք ՔՊ-ից չեն
- Քաջարանի քաղաքապետը միացավ բողոքի դուրս եկած համաքաղաքացիներին
- Քաջարանի քաղաքապետ. Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է
- Ավագանի. Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմ