Տնտեսություն 13:41 27/05/2020 Հայաստան

19-րդ միջոցառումը նախատեսված է «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների համար

Կառավարության նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը։ Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ հաստատման է ներկայացված  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով սկսնակ կամ նորարար գործառության զարգացման միջոցառում, նպատակն է օժանդակել քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը գործարար ծրագրերի իրականացման եղանակով հաղթահարեու համար։

Նախարարի ներկայացմամբ, օժանդությունը նպատակ ունի ձեռնարկատիրական գիտելիքներն ընդլայնել այն անձանց համար,  ովքեր որոշում են զրոյից բիզնես ստեղծել, ապահովել նրանց համար ֆինանսական որոշակի հասանելիությունը։ Տ. Խաչատարյանն ասաց, որ աջակցությունն առավելապես ուղղված կլինի Երևանից դուրս իրականացվող գործունեությանը։

Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25% ը՝ որպես դրամաշնորհ։
Միջոցառումն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: Վարկավորումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերի և վարկային հաստատությունների կողմից:

Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
- Արժույթը` ՀՀ դրամ,
- Ժամկետը` առավելագույնը 60 ամիս,
- Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար.
- Մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար.
- վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7%-10%:

Ըստ նախագծի՝ միջոցառման իմաստով շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը(բացառությամբ` մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք`

1) համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,
2) աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվող հարկային և վարկային պատմություն,
3) գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
4) չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ՆԱԿ) շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
5) մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ՆԱԿ) միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե  դիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:

Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել`

1) «Զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը.
2) շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշման ընդունումը կարևոր է. «Մենք ասում ենք, եթե բիզնես գաղափար ունեք, մասնակցեք դասընթացների, հաջող  ավարտելու պարագայում պետությունը ձեզ կաջակցի մինչև 10 միլիոն դրամ վարկ գումարած դրամաշնորհ։ Այդ դասընթացի ընթացում գործարար հմտություններ կհաղորդվեն, կգնահատվի ներկայացած բիզնես գաղափարը, հնարավորություն կունենաք ձեր ներդրումն անել։ Սրա համար  գրավ չի պահանջվի, երաշխավորը կլինի, ըստ էության, ռիսկը կառավարությունը կկիսի»։ 

Նախարարի խոսքով, նախատեսում են, որ սա լինի շարունակական ծրագիր։

«Երբ որ տարեկան մեր աջակացության ծավալների հնարավորությունն էինք քննարկում, մտածում էինք, որ տարեկան մինչև 250 կազմակերպություն կարող են դառնալ շահառու։ Քանի որ 4 տարիների համար է նախատեսված, նվազագույն թիվը կլինի 1000 շահառուները»,- ասաց Տ.Խաչատրյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաների ընդգրկումը դպրոցներ
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}