2020թ․-ին օդի աղտոտվածության մակարդակը կարող է լինել ամենացածրը պատմության մեջ
2020 թվականին Երկրագնդի մթնոլորտում CO2-ի արտանետումները կարող է դառնալ ամենացածրը մարդկության արդյունաբերական պատմության մեջ: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, ասված է Միջազգային էներգետիկ գործակալության նոր զեկույցում։
Ինչպես հաշվարկել է գործակալությունը, ընթացիկ տարում կորոնավիրուսով պայմանավորված CO2- ի արտանետումները կկրճատվի 8%-ով։ Այսպիսով, ստացվում է, որ ցուցանիշները հասել են մեկ տասնամյակ առաջվա մակարդակի:
«Նման կրճատումը կլինի ամենամեծը պատմության մեջ», - ասում է գործակալությունը:
Ասվում է, որ արտանետումների կանխատեսվող կրճատումը կարող է 6 անգամ ավելի մեծ լինել, քան 2009 թ.-ին ֆինանսական ճգնաժամի ընթացքում։
Նշվում նաև, որ ճգնաժամերի պատճառով կտրուկ կրճատումներից հետո, որպես կանոն, արտանետումների մակարդակը վերականգնվում է ավելի արագ, քան նվազում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան