Beeline-ը կօգնի կորպորատիվ հաճախորդներին կառուցել ներքին ցանց
Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար լոկալ ցանցի կառուցման, սերվերային և ցանցային սարքավորումների տեղադրման և միացման ծառայության մեկնարկի մասին: Այն հասանելի կլինի «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN» ծառայություններին միանալու դեպքում։ Այս մասին հայտնում են Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Ներքին ցանցը կունենա մեկ տարի սպասարկման երաշխիքային ժամկետ և հնարավորություն կտա՝ միավորել և համատեղ օգտագործել համակարգչային ցանցը, սերվերները, տպիչները և այլսարքեր,միավորել տեղեկատվական ծառայությունները մեկ համակարգի մեջ, նվազագույնի հասցնել ցանցի կառավարման և պահպանման ծախսերը, ապահովել ցանցի աշխատանքի բարձր հուսալիություննու հասանելիությունը,ապահովել սպասարկման բարձր որակ՝ տարբեր ծրագրային հավելվածների օգտագործման դեպքում։
«Beeline-ում մենք շատ ենք կարևորում հաճախորդների կողմից մեր ծառայությունեերի օգտագործումն ավելի հարմարավետ դարձնելը։ Նախկինում «Կորպորատիվ Ինտերնետ» կամ «Կորպորատիվ VPN» ծառայություններին միանալու համար հաճախորդը ներքին ցանցը պետք է կառուցեր սեփական ուժերով: Այժմ բիզնես հաճախորդներն անհրաժեշտություն չունեն դիմելու երրորդ կողմին, Beeline-ի աշխատակիցները կկատարեն ամբողջական ծառայության տրամադրումը, ցանցային աշխատանքները, վերջնական միացումներն ու թեստավորումը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ծառայությունը հասանելի է 12/18/24ամիս պայմանագրի կնքման դեպքում։
Լրացուցիչ տեղեկություններ կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010700700 համարին, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։ Դիմումի ներկայացման համար հասանելի է նաև [email protected] էլ. փոստի հասցեն:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել Է նոր Բիզնես գրասենյակ՝ նոր հնարավորություններով
- Beeline-ը գործարկել է նոր 4G+ բջջային ցանց
- Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփ անցնելու
- Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը փակում է իր բոլոր գրասենյակները և երկարաձգում է վճարումները
- Beeline-ը կնվիրի Samsung A10 սմարթֆոն Samsung-ի ֆլագմաններ գնորդներին
- Beeline-ը հայտարարում է «Beeline Bonus» նորացված ծրագրի մեկնարկի մասին
- Beeline-ը գործարկում է նոր սակագնային փաթեթներ կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով
- Հայաստանում Beeline-ը միացել է «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրին