«Ժողովուրդ». Ի վերջո, հանդիպե՞լ են Գագիկ Ծառուկյանը, Ռումանոս Պետրոսյանն ու Արարատ Միրզոյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել: Հանդիպումը տեղի է ունեցել Գ. Ծառուկյանի առանձնատան այգում: Ըստ մեր տեղեկությունների՝ փորձել են պարզել, թե Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ նոր կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի ճակատագիրն ինչ է լինելու, որի համար մարզպետը խոչընդոտներ է առաջացրել:
Ըստ մեր տեղեկությունների՝ Արարատ Միրզոյանը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, որպեսզի մոտ 20 շենքի շինարարությունը, այնուամենայնիվ, կայանա: Բանն այն է, որ Ծառուկյանը հայտարարել էր բնակելի շենքեր կառուցելու իր մտադրության ու սկսված ծրագրերի մասին, սակայն Կոտայքի մարզպետը արգելանքներ է դրել գործընթացի վրա` խոչընդոտելով ներդրումային այդ ծրագրին:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ինչ հարց է քննարկվել, ասաց. «Ես պարոն Ծառուկյանի առանձնատան այգում երևէ չեմ եղել, և նման ֆորմատով հանդիպում էլ չի կայացել»: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ևս մեզ հետ զրույցում այս հարցի մասով հայտարարեց. «Նման հանդիպման մասին տեղեկատվության ես չեմ տիրապետում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան