«Հրապարակ». Էդմոն Մարուքյանին ԱԺ-ում ուղեկցում է իր հաղթանդամ թիկնապահը, որը համարվում է օգնական
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքից հետո քաղաքական բոյկոտ հայտարարած «Լուսավոր Հայաստանը» երեկ վերադարձել էր Ազգային ժողով, մասնակցում էր նիստերին։ Մեր լրագրողը նկատել է, որ Էդմոն Մարուքյանին ԱԺ միջանցքներում ուղեկցում է հաղթանդամ ու սևազգեստ մի տղամարդ, ավելին` նույն տղամարդը սպասել է դահլիճի դռների մոտ, մինչև Մարուքյանը դուրս գա, նրա կողքին է եղել նաև, երբ Մարուքյանը միջանցքում լրագրողների հետ ճեպազրույց էր ունենում։
«Արդեն թիկնապահո՞վ եք պտտվում»,- Մարուքյանից հետաքրքրվել է մեր լրագրողը և բացասական պատասխան ստացել։ Ասել է, թե իր օգնականն է, բայց նախկինում երբևէ Մարուքյանին այդ «օգնականը» ստվերի պես չի ուղեկցել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան