«Փաստ». Իշխանությունները նախնական որոշում են կայացրել անժամկետ դադարեցնել այս տարի նախատեսված բոլոր ՏԻՄ ընտրությունները
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, համավարակով պայմանավորված՝ երկրում բոլոր զանգվածային միջոցառումներն ու մարդաշատ վայրերում նախատեսված գործընթացները դադարեցվել են, այդ ամենի հետ կապված առկա է հանրապետության պարետի համապատասխան որոշումը (որոշումները)։ Մյուս կողմից՝ դեռևս հայտնի չէ, թե որքան կշարունակվի այս վիճակը: Այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացել նաև համապետական միջոցառումների անցկացման առումով:
Օրինակ՝ արդեն պարզ է, որ սահմանադրական հանրաքվեն չի անցկացվի։ Իշխանություններն արդեն իսկ պատրաստել են նախագծերի փաթեթ, որը հնարավորություն է տալիս արտակարգ կամ ռազմական դրության ընթացքում չեղարկել արդեն նշանակված հանրաքվեն: Մինչ այդ էլ վարչապետն էր նշել, որ գոնե մեկ տարի հանրաքվեն անցկացնել հնարավոր չի լինի: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, իշխանությունները նախնական որոշում են կայացրել անժամկետ դադարեցնել նաև այս տարի նախատեսված բոլոր ՏԻՄ ընտրությունները։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս առիթով ԿԸՀ նախագահի հետ կառավարությունում քննարկում է տեղի ունեցել, թե ինչպես է հնարավոր ընտրությունները գոնե մեկ տարով հետաձգել հատկապես խոշորացման ենթակա համայնքների մասով։ Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս իշխանությունները իրավական համապատասխան հիմքեր են փնտրում՝ ընտրությունները հետաձգելու և լիազորություններն ավարտած համայնքապետների խնդիրը կարգավորելու համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան