ԶԼՄ-ներ. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը փող են խնդրել արքայազն Չարլզից
Մեծ Բրիտանիայի արաքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, դիմել են թագավորական ընտանիքին՝ խնդրելով ֆինանսական օգնություն։ news.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրել է The Times Hub-ը՝ հղում անեով պալատին մոտ աղբյուրին։
Նշվում է, որ արքայազնը և նրա կինը գտնվում են ծանր ֆինանսական վիճակում ՝ թագավորական արտոնությունները մերժելուց հետո կայուն եկամուտ չունենալու պատճառով: Աղբյուրը պնդում է, որ արքայազն Հարրին մշտական աշխատանք չունի, և դերասանուհին կինոնկարում նկարահանվելու առաջարկներ չունի:
«Նրանք ակնկալում էին, որ հարկ վճարողները կշարունակեն վճարել իրենց հաշիվներն իրենց փոխարեն: Բայց գորգը շատ արագ դուրս հանվեց նրանց ոտքերի տակից, և այժմ նրանք ստիպված են օգնություն խնդրել արքայազն Չարլզից»,- թերթը մեջբերում է իր ինսայդերին:
Իրավիճակը, իբր, հասել է այն աստիճանի, որ արքայազն Հարրին իր հավաքածուից վաճառել է երեք որսորդական հրացան՝ 180 հազար դոլարով:
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրին ու Մեգանը սկսել են գումար վերադարձնել թագավորական գանձարան
- Մեգան Մարքլը ստիպել է արքայազն Հարրիին հրաժեշտ տալ իր սիրելի զբաղմունքին
- Լրատվամիջոցը չպետք է հիմնված լինի ստի վրա. Մեգանն ու Հարրին խզում են տաբլոիդների հետ համագործակցությունը
- Արքայազն Հարրին հրաժարվել է թագավորական ազգանունից
- Արքայազն Հարրին և Մեգան Մարկլը սկսել են բրիտանական թագավորական ընտանիքից առանձին կյանք
- Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին