Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել.Մեդիա պաշտպան
2020թ-ի մայիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Այս մասին տեղեկացնում ենք «Մեդիա պաշտպան» ֆեյսբուքյան էջից:
Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 161 հոդված, որոնցից 52-ը եղել է բացասական, 109-ը՝ չեզոք։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով աղբամաններին և դրանց ձեռք բերման մրցույթներին, նշել էր, որ դրանք շարունակում են լինել խնդրահարույց․ «Իմ ունեցած տեղեկություններով` փորձաքննության կենտրոնը բացասական եզրակացություն է տվել՝ պնդելով, որ ներկրված աղբամանները չեն համապատասխանում մրցույթի տեխնիկական բնութագրերին։ Այդուհանդերձ Քաղաքապետարանն ընդունել է խմբաքանակներից մեկը, մյուսը` ոչ։
Կան տեղեկություններ, որոնք, բնականաբար, Քաղաքապետարանը չի հաստատի, այն մասին, որ երկար ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին տարբեր միջնորդություններով խնդրել են ընդունել այդ խմբաքանակը, ինչը տեղի է ունեցել ամիսներ անց։ Հարց է առաջանում, թե ո՞ւր են մեկ այլ կազմակերպության հետ կնքված մրցույթի արդյունքում ձեռք բերված կոնտեյներները, ինչո՞ւ դրանք ևս Քաղաքապետարանը չի ընդունում»։ Ըստ տարածվող լուրերի` մրցույթը հաղթել է քաղաքապետի տեղակալ Հրաչ Սարգսյանի մտերիմը։
Ըստ մամուլի հրապարակումների` Աջափնյակ վարչական շրջանում աշխատանքի էր անցել տարիներ առաջ կաշառք ստանալու համար մեղադրվող Արամայիս Ավետիսյանը, որը եւս իր եղբոր հետ նախկինում աչքի էր ընկել ցուցարարների հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունքով: Բարձրացված աղմուկից հետո Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, սակայն քաղաքային իշխանությունում նա ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը: Մամուլը նաեւ ներկայացրել էր այն աշխատակիցներին, որոնք նախկինում ոստիկանության այս կամ այն բաժնում են աշխատել, եւ նրանց պաշտոն ստանալը պատահական չէ, քանի որ ներկայիս ոստիկանապետ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան