Ոստիկանությունը զբաղվում է օրգազմի մասին գրքեր բաժանելու հայտարարությամբ
«Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի փոխանցմամբ, ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել, ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Facebook» սոցիալական կայքի օգտատերը՝ անչափահաս որդու հետ:
«Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից, և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։ Այդ մասին փաստել է նաև տղայի մայրը: Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստով նախապատրաստվում են նյութեր»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍՆ-ն հորդորում է օրգազմի մասին գրքերի հարցով դիմել իրավապահներին, ոչ թե իրենց
- Երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին պատգամավորը հարց է ուղղել նախարարին
- Ծնողն ահազանգում է. 9 տարեկան որդուն օրգազմի մասին գիրք են բաժանել