ՀԱԳՄ առաջարկները տեղ են գտել ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության որոշումներում
ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության 13-րդ հեռավար նիստում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ներկայացրել է փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։
Վերջինս մայիսի 26-ին կայացած ՀԱԳՄ նախագահության նիստում ամփոփելով կատարված աշխատանքները նշեց, որ հայկական կողմը բարձրացրել է ինը խնդիր, որոնք խոչընդոտում են բնականոն ապրանքաշրջանառությանը։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից հայտնում են, ներկայացվել են ավելացված արժեքի հարկի վերադարձին առնչվող այն տարաբնույթ խնդիրները, որոնք առաջանում են ներկրողների ու արտահանողների մոտ, տարանցիկ փոխադրումների գործընթացի հետ կապված բարդությունները։ Խնդիրներ են առկա նաև առաքումների ժամանակ ապրանքագրերի լրացման գործընթացներում։
Քննարկված բազմաթիվ հարցերի առնչությամբ նախագահությունը մի շարք որոշումներ է կայացրել, որտեղ տեղ են գտել նաև հայկական կողմի առաջարկները։ Քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր։
Մասնակիցներն արդյունաբերողների և գործարարների ազգային միություններին կոչ են արել ժամանակին ու առավել գործուն մասնակցություն ունենալ ԵԱՏՄ տնտեսական խորհրդում քննարկվող նախագծերի և կարգավորումների ձևավորման գործընթացներին։
ՀԱԳՄ պատվիրակը մասնակցել է նաև ԵԱՏՄ գործարար խորհրդի նախգահության նիստին նախորդած «Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործակցությունը որպես զարգացման կարևոր գործոն» թեմայով համաժողվին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան