ԱԱՏՄ-ն կասեցրել է 932 տնտեսվարողի գործունեություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումները ողջ հանրապետությամբ շարունակվում են։ Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների խախտումները ներկայացվում են պարետին, ու դրանց հիմքով կայացվում է տնտեսվարողի գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։Այս մասին տեղեկացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Մայիսի 26-ի դրությամբ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով ՀՀ պարետի կողմից կասեցման որոշումների թիվը 932 է։ Նշվածից 352 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։ Եւս 109-ի մոտ արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվել է կասեցման միջնորդություն։
Տեսչական մարմնի լայնածավալ աշխատանքի շրջանակում՝ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 4103 տնտեսվարողի գործունեություն։ Ընդ որում, ուժեղացված վերահսկողական աշխատանքների շրջանակում միայն մայիսի 26-ի իրականացվել է 234 դիտարկում։
Վերջիններիս արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի ծայրամասերում գործող տնտեսվարողների կողմից ավելի շատ է անտեսվում անվտանգության կանոնների պահպանումը, իսկ մարզերում կա անվտանգության նորմերի վերաբերյալ իրազեկման պակաս։
Կասեցման ենթարկված տնտեսվարողների մեջ առավել մեծ թիվ են կազմում գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները, մանրածախ առևտրի կետերն ու սուպերմարկետները։ Կասեցվածների թվում են նաև շինարարություններ, գրասենյակներ, դեղատներ և այլն։
Տնտեսվարողների իրազեկման ուղղությամբ ևս աշխատանք է տարվում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան