ԱԺ նախագահը մոռացել էր շնորհավորել կին պատգամավորի ծննդյան տարեդարձը
ԱԺ-ն հերթական նիստը սկսեց նախորդ օրվա քննարկած օրինագծերի քվեարկությամբ:
Քվերակությունն ընդհատեց պատամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ նկատելով, որ հավանաբար Արարատ Միրզոյանը չի նկատել և չի շնորհավորել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի ծննդյան տարեդարձը և խնդրեց շնորհավորել, նոր անցնեն հիմնական աշխատանքներին:ԱԺ նախագահը հաստատեց, որ չի նկատել և շնորհավորեց պատգամավորին:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի» և ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Պատգամավորները վավերացրեցին «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» և Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում եւ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության եւ Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2015 թվականի մայիսի 8-ին միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունները։
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: