27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
Մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 53678 թեստավորում:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսպիսով` գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք և 35 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է:
Հարակից հրապարակումներ`
- 26.05.2020. Կորոնավիրուսի 289 նոր և մահվան 4 դեպք
- 25.05.2020. 452 նոր վարակակիր, 81 առողջացած, 6 մահվան դեպք
- 24.05.2020.- 359 նոր վարակակիր, 128 առողջացած, մահվան 4 դեպք
- 23.05.2020. Կորոնավիրուսի 374 նոր դեպք և մահվան 3 դեպք
- 22.05.2020. Կորոնավիրուսի 322 նոր դեպք և 293 առողջացած, 4 մահվան դեպք
- 21.05.2020. Կորոնավիրուսի 335 նոր դեպք, 162 առողջացած և3 մահ
- 20.05.2020. 230 նոր վարակակիր, 255 առողջացած, մահվան 3 դեպք
- 19.05.2020. Կորոնավիրուսի 218 նոր դեպք և երեք մահ
- 18.05.2020. 351 նոր վարակակիր, 94 առողջացած և մահվան մեկ դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան