Ախալքալաքի բերդը կրկին ծառայում է որպես գոմ
Ախալքալաքի բերդի տարածքը մաքրվել և փակվել էր կովերի համար, որոնց համար բերդի մզկիթը երկար տարիներ ծառայում էր որպես գոմ: Սակայն վերջերս բերդի տարածքում նորից սկսել են կովեր արածեցնել, իսկ մզկիթը նրանց համար կրկին գոմի է վերածվել: Այս մասին գրում է Jnews կայքը։
Անցյալ տարի՝ Եվրոպայի օրվա շրջանակներում, Ախալքալաքի բերդում անցկացվել էր շաբաթօրյակ, որին մասնակցել էին մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչները և Վրաստանում ԵՄ դեսպանատան պատվիրակությունը: Դրանից առաջ բերդի վերականգնման փաստի մասին բազմիցս խոսվել էր՝ տարբեր մակարդակներով՝ նահանգապետարանից ընդհուպ Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալություն, և նույնիսկ նշվել էր կոնկրետ ժամկետներ՝ այս տարվա ապրիլ ամիսը: Սակայն կորոնավիրուսն է չեղարկել պլանները, թե այլ պատճառներ՝ դեռ պարզ չէ: Բերդի տարածքում հետազոտություններ չեն արվել, վերականգնման աշխատանքները սկսված չեն: Տարածքում աստիճանաբար աղբ է կուտակվում: Բացի այդ, գարնան գալու հետ մեկտեղ, կովերին նորից սկսել են արածեցնել բերդի տարածքում, իսկ գիշերները նրանք մնում են «գոմում»՝ բերդի տարածքում գտնվող միակ պահպանված շենքում:
Մինչդեռ բերդն Ախալքալաքի հիմնական պատմական հուշարձաններից մեկն է, որը կապված է քաղաքի ծագման աղբյուրների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան