Անի Սամսոնյանը կոչ արեց ներողություն խնդրել Ջիանի Բուքիքիոյից
Անի Սամսոնյանը ԱԺ-ում հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին և հիշեցրեց 2019 թվականին արած նրա հայտարարությունը, ըստ որի Ջիանի Բուքիքիոն Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել՝ շքանշան, որի վրայի ադամանդները շատ թանկարժեք են եղել: Պատգամավորն այն ժամանակ հայտարարել էր.«Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել»:
Անի Սամսոյնաը Հովակիմյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք քրեական վարույթ հարուցվել է իր խոսքերի հիման վրա, քանի որ ինքը հայտարարություն է տվել հանցագործության մասին: «Որովհետև կաշառքը հանցագործություն է և երկրորդ՝ եթե Ջիանի Բուքիքիոն նման եվրոպացի պաշտոնյա էր, ինչո՞ւ եք դուք հիմա դիմել Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի այն ձեզ օգնի ՍԴ վեճը հանգուցալուծել»,-հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հովակիմյանը խնդրեց նորից ընթերցել իր հայտարարության տեքստը և այնտեղ գտնել «կաշառք» բառը:
«Ձեր ընկալումը՝ տեքստի իրավական գնահատման հիմք չի կարող լինել: Այն չի կարող որևէ իրավապահի համար հիմք հանդիսանալ գործողության համար»,- հայտարարեց պատգամավորը և հորդորեց իրեն չվերագրել այն, ինչ չի ասել:
«Եթե դուք տեղյակ չեք, որ շատ թանկարժեք նվերը պաշտոնյայից պաշտոնյային փոխանցելը կոռուպցիա է և դուք դա ասել եք այդ նկատառումով՝ ես կարծում եմ, որ դուք կարող եք կարդալ և հասկանալ, թե դա ինչ է նշանակում: Դուք դա ասել եք շատ պարզ, որ Սերժ Սարգսյանը տվել է շատ թանկարժեք նվեր Բուքիքիոյին և դա նշանակում է, որ պարոն Բուքիքիոն չէր կարող լինել անաչառ ու օբյեկտիվ, որովհետև նա եղել է կաշառված հանձնաժողովի նախագահ»,- շեշտեց Սամսոնյանը:
Անի Սամսոնայանը հավելեց, որ եթե Հովակիմյանը սխալ է եղել ապա հնարավորություն ունի ասելու, որ ստել է, զրպարտել է և հնարավորություն ունի ԱԺ ամբիանից ներողություն խնդրել Վենետիկի հանջնաժողովի նախագաից իր խոսքերի համար:
«Ես ներողություն եմ խնդրում մեր հանրությունից, որ դուք ուղղակի կարդում եք տեքստը, յուրովի եք ընկալում և փորձում եք ինձ անվանել ստախոս և դրա համար հանրությունից ներողություն եմ խնդրում»,- պատասխանեց Հովակիմյանը