Նիկոլայ Բաղդասարյանին «հեծանիվով վրաերթի» ենթարկած քաղաքացին ազատ է արձակվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանիվով վրաերթի եթարկելու գործով կալանավորված Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել։
«Շնորհիվ փաստաբաններ Էմին Բեգլարյանի, Կարեն Մեժլումյանի, ԿԱՄՔ-ի իմ անկոտրում ընկերների, հարազատների, գաղափարակիցների ջանքերի խափանվեց կալանքի անարդարացի և անօրինական որոշումը և երեկվանից գտնվում եմ հարաբերական ազատության մեջ։
Շնորհակալություն բոլորին։ Լանզարոտեի կոնվենցիայի թաքնված նպատակները չպետք է իրականություն դառնան մեր երկրում»,-գրել է Արթուր Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք:
Հարուցվել է քրեական գործ, Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Ա. Ալեքսանյանին անհիմն մեղադրանք է առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
- Ա.Զոհրաբյան.Պատգամավորին «հեծանիվով վրաերթ» կատարելու գործով քաղաքացուն անհիմն մեղադրանք է առաջադրվել
- Նիկոլայ Բաղդասարյանը տուժող է ճանաչվել
- «Փաստինֆո». Հեծանիվով փորձել են «վրաերթի ենթարկել» «Իմ քայլի» պատգամավորին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան