Արմեն Մուրադյան. Խնդրում եմ՝ միացեք COVID19-ի դեմ պայքարին
Երևանի պետկան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը խնդրանք հորդորով դիմել է օրդինատորներին։
«Հարգարժան կոլեգաներ, ամենաբարդ, ամենապատասխանատու և ամենահամարձակ մասնագետներ, մեր թանկագին անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներ, խնդրում ու հորդորում եմ յուրաքանչյուրիդ՝ միացեք COVID19-ի դեմ պայքարին` աշխատելով այն բուժհաստատություններում, որտեղ ձեր կարիքն այսօր ունեն մեր պրոֆեսիոնալ բուժաշխատողները։
Տեղեկացնում եմ Ձեզ, որ Բժշկական համալսարանը Պարետատուն է ներկայացրել Ձեր տվյալները, այս պահին դուք եք բժշկական «արտադրական» կարևորագույն, հզորագույն շարժիչ ուժը ու մեր բոլորի հույսը:
Խնդրում եմ, միացեք մեր բժիշկներին, ձեր կարիքն ունենք բոլորս․․․
Ժամանակն է եկել, ևս մեկ անգամ աշխարհին ապացուցելու, որ «Հերացի» անունը կրող բուհի շրջանավարտն ամենազորեղն է ու ամենակատարյալը:
Մեր ուսումնառության ընթացքում մեզ սովորեցրել են հոգատարությամբ վերաբերվել մեր պացիենտներին, մենք գիտեինք և գիտակցել ենք, որ ընտրում ենք մի ճանապարհ, որը չպետք է լինի նյութապաշտության դաշտում, մենք պարտավոր ենք այսօր ծառայել մեր հասարակությանը՝ այլընտրանք պարզապես չունենք:
Գեթ 1 րոպե չեմ կասկածում, որ հաղթելու ենք այս չարիքին՝Covid 19-ին, քանի որ անձամբ պատիվ եմ ունեցել ճանապարհ անցնել այն մարդկանց հետ, որոնք այսօր առաջնագծում կռվում եմ: Խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի առաջ, նրանք մշտապես անգնահատելի, անմնացորդ ծառայել են ու ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Հաղթանակի պահը մոտեցնելու համար անհրաժեշտ է մեր բոլորիս ջանքերի միավորումը, խնդրում եմ Ձեզ միացեք, դարձեք հենասյուն, օգնեք այս պատերազմը հաղթենք։
Վստահ եմ՝ կկարդաք ու կմտածեք խնդրանքիս շուրջ ու կմիանաք կորոնավիրուսի դեմ պայքարող մեր բուժաշխատողներին։
Հ․ Գ․ Հավելեմ, որ արդեն իսկ 9 մասնագետ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցից` 3, Հերացի թիվ 1 համալսարանայան հիվանդանոցից` 3, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից 3 անեստեզիոլոգներ և ռեանիմատոլոգներ միացել են Covid 19-ի դեմ պայքարին՝ հատուկ նախատեսված բուժհաստատություններում:
Միացեք նրանց, կրկին ԽՆԴՐՈՒՄ ԵՄ: Առողջ ու խաղաղ ապրելու իրավունքը մեր ժողովուրդը վաստակել է: Մենք լինելու ենք առողջ ու ապրելու ենք համաճարակը հաղթահարած, խաղաղ երկրում:
Հարգանքներս` Յուրաքանչյուրիդ»,- ասված է Արմեն Մուրադյանի խնդրանք հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան