ՀՎԿԱԿ որոշ մասնաճյուղեր կարդիականացվեն.Թորոսյան
Շուրջ երեք տարի առաջ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման» կենտրոնի որոշ ստորաբաժանումներ օպտիմալացվել են, տեղի է ունեցել մարզային կոնսոլիդացիա՝ հիմնականում մարզկենտրոնների տարածքներում: Այս մասին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով, նաև տեղի է ունեցել կենտրոնի որոշ մասնաճյուղերի էական արդիականացում՝ կրկին մարզկենտրոններում և Երևանում, որոնց կարողությունները համաչափ են զարգացած երկրների կարողությունների հետ:
«Դրանց շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք կատարել նման քանակի բարդ լաբորատոր հետազոտություններ՝ առնվազն չորս կետում ՝ Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Երևանում: Մյուս մարզային կենտրոնների մասով ունենք արդիականացման խնդիր և արդեն սկսել ենք այդ գործընթացը՝ մեր գործընկերներից մեկի հետ»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ այժմ ծրագիր է մշակվում և այն հաստատման փուլում է: Բոլոր դեպքերում, նախարարի համոզմամբ՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի մարզային մասնաճյուղերը բավարար են:
«Հաշվի առնելով երկրի աշխարհագրական կառուցվածքն ու կենտրոնների դիրքը, կարծում եմ, որ մեր ունեցած մարզային կենտրոնները ամբողջությամբ բավարար են հակահամաճարակային միջոցառումներ թե «խաղաղ», թե համավարակի պայմաններում ապահովելու համար: Նաև արդեն կնքել ենք գնման պայմանագրեր մյուս կենտրոնները տրանսպորտային, լաբորատոր և այլ միջոցներով հագեցնելու համար: Սակայն ես չեմ կարծում, որ մենք նոր շենք-շնություններ բացելու անհրաժեշտություն ունենք»,- եզրափակեց Թորոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան