Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Լուար շրջանի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Չեմ կասկածում, որ շատ արագ կկարողանանք սերտ հարաբերություններ հաստատել Ձեր խորհրդարանի և իմ նախագահած՝«Ֆրանկոֆոնիան Արցախում» կազմակերպության միջև:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր նոր պարտականություններում:
Արցախի հանդեպ ունեցած հարգանքներիս և հավատարմությանս հավաստիքով»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան