Գագիկ Համբարյան. Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը
Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը մի լուսանկար է հրապարակել ու գրել.
«Բազմիցս եմ ապացույցներով ներկայացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրիմիտիվ պոպուլիստ է, ով բացահայտ օգտվում է հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հայաստանյան հասարակության որոշ մասի քաղաքական անգրագիտությունից և իր facebook-յան էջում հրապարակում է գրառումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, իսկ որոշ ժամանակ անց դրանք կամ ջնջում է, կամ էլ փակում ընթերցողների համար, ինչը շատ անլուրջ տպավորություն է ստեղծում մարդկանց մոտ...
Պարզվում է, իր սիրելի առաջնորդին և հովանավորին այդ առումով չի զիջում նաև ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ ստախոս և բանսարկու նախարար Արայիկ Հարությունյանը, ով իր տեղակալ Թամրազյանի և ԲՈԿ-ի արդեն նախկին նախագահ Գոգյանի միջև տեղի ունեցող սկանդալային գործընթացներում փորձում է, իբրև թե, անկողմնակալի դիրքերից հանդես գալ՝ դիմելով իրավապահներին, որ վերջիններս պարզեն ով է ճիշտ՝ Թամրազյանը՞, թե՞ Գոգյանը, բայց և այնպես, իր էջում երկու տարի առաջ Սմբատ Գոգյանին ձոնած իր գրառումները կամ մաքրում է, կամ էլ իր շեֆի պես անհասանելի դարձնում...
Օրինակ՝ ըստ որոշ օգտատերերի և լրատվամիջոցների, սուպերնախարար կոչեցյալի այն գրառումն, ըստ որի «շատ երկրներ կերազեն ունենալ Գոգյանի որակի գիտնական...» և այլն, հիմա հասանելի չէ (տե´ս լուսանկարը)...
Հետաքրքիր է, ստախոս ԿԳՄՍ նախարարը, ով 2 տարի է խոսում է «ԱՅԲ» դպրոցում կոռուպցիոն երևույթների մասին, բայց մինչև հիմա որևէ ապացույց չի ներկայացրել, կամ Շիրակի պետհամալսարանում իր թայֆաբազությունը կոծկելու նպատակով բոլորին մեկ արշինով չափելով էժանագին բանսարկությամբ է զբաղված, չէր մտածում, որ իր ոչ վաղ անցյալի վերաբերյալ "գրառումային" ապացույցները շատերը պահպանում են, և երբ նա ջնջում է կամ անհասանելի է դարձում դրանք, ապա դրանք ջրի երես են դուրս գալիս և երեսին են շպրտվում, որ միշտ հիշի ինքն ով է...
Գրառում ջնջել-փակելով ԿԳՄՍ նախարարի աթոռում բազմածը բացահայտում է, որ Գոգյանի դեմ հենց նա է դուրս եկել՝ իր տեղակալին օգտագործելով...
Հ.Գ. Սուպերնախարարի վերաբերմունքը Գոգյանի նկատմամբ և գրառումներ ջնջել-փակելն իր ոճի մեջ է...
Դե չի կարող 6 գիտական հոդվածի հեղինակ «գիտնական» Արայիկ Հարությունյանը, որի վերջին հոդվածը գրվել է 2007 թ-ին հանգիստ ընդունի ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գոգյանին...»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ հանձնաժողովը Սմբատ Գոգյանի և Գրիշա Թամրազյանի հարցը քննարկեց փակ դռների հետևում
- Արայիկ Հարությունյան. Հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը պետք է ենթարկվի պատասխանատվության
- Գոգյան. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը
- Սմբատ Գոգյան. ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ
- Սմբատ Գոգյանն ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան