Գեղարքունիքի 36 համայնքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սոնոսյանի հրապարակած տվյալների համաձայն, վերջին երկու օրերի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 455 դեպք, որոնցից 214-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 49 նոր դեպք, 10 առողջացած:
Նախկինում հայտնել էինք նաև, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի թիվը 1 է:
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ և Կարմիրգյուղ համայնքներում»,- մանրամասնել է մարզպետը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված վեցերորդ քաղաքացին է մահացել
- Սևան քաղաք ելումուտն արգելվում է, քանի որ միայն քաղաքում 80 վարակակիր կա. մարզպետի խոսնակ
- Սևանում կարգելվի անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը
- Գեղարքունիքի մարզում հաստատվել է COVID-19-ի 11 նոր դեպք. Մարզպետ
- Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ մահվան դեպք է գրանցվել
- Գեղարքունիքի մազրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 դեպք
- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
- Գեղարքունիքի մարզում COVID-19-ի 284 հաստատված դեպք կա. մարզպետ
- Գեղարքունիքի մարզում կա հաստատված 21 նոր դեպք.մարզպետ
- Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան