Թուրք ընդդիմադիր գործչի դեմ բողոք է ներկայացվել՝ 7 տարի առաջ Էրդողանին հայհոյելու համար
Թուրք ընդդիմադիր գործչի դեմ բողոք է ներկայացվել՝ 7 տարի առաջ Էրդողանին հայհոյելու համար։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցչի դեմ բողոք է ներկայացվել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
ԺՀԿ երիտասարդական թևի Իզմիրի նահանգային կառույցի քարտուղար Դիլա Քոյուրգան մեղադրվում է Թուրքիայի նախագահի վերաբերյալ հայհոյախառն գրառում հրապարակելու մեջ։
Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելը պետական պաշտոնյային վիրավորելու հիմքով հանցագործության մասին հաղորդում է տվել Իզմիրի գլխավոր հանրապետական դատախազություն։ Փաստաբանը պնդել է, որ ընդդիմադիր գործչիի գրառումները ոչ մի կերպ չեն տեղավորվում խոսքի ազատության իրավունքի սահմաններում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան