Իռլանդիայի վարչապետը կարանտինային միջոցներ է սահմանել ու ընկերների հետ գնացել խնջույքի
Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը ընկերների հետ գնացել է խնջույքի՝ խախտելով սոցիալական հեռավորության վերաբերյալ իր սահմանած միջոցները: Լրատվամիջոցները և երկրի բնակչությունը խստորեն դատապարտել են նման գործողությունները: Այդ մասին, Lenta-ի հաղորդմամբ, հայտնում է New York Post-ը:
Լրագրողները Վարադկարին լուսանկարել են մայրաքաղաքի զբոսայգում, երբ նա արևային լոգանք էր ընդունում առանց վերնաշապիկի:
Պետության ղեկավարը գնացել է այգի ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ իշխանությունները խնդրել էին քաղաքացիներին զերծ մնալ խնջույքներից և անտեղի դուրս չգալ փողոց:
Երկրի ղեկավարի այս պահվածքը դատապարտման բուռն ալիք է առաջացրել: Սոցցանցերում շատերը կոչ են անում վարչապետին անհապաղ հրաժարական տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան