Իսպանիայում սուգ է
Իսպանիայի կառավարությունը նախօրեին հայտարարել է, որ երկրում 10-օրյա պաշտոնական սուգ կհայտարարվի՝ կորոնավիրուսային համաճարակից մահացածների համար, որին մինչ այժմ զոհ է դարձել գրեթե 27,000 մարդ: Այս մասին գրում է The Local-ը։
Սգո ժամանակահատվածը կսկսվի այսօրվանից, երբ պետական շենքերի վրա բոլոր դրոշները կիսով չափ կիջեցվեն ամբողջ երկրում, որն ամենաշ տուժած երկրներից մեկն է։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Twitter-ում հայտարարել է, որ այն կլինի «10 օր, որը մեր ժողովրդավարության մեջ սգի ամենաերկար ժամանակահատվածն է, որում բոլորս արտահայտելու ենք մեր վիշտը և հարգանքի տուրք ենք մատնելու մահացածներին»: