Նոր Զելանդիայում աղջիկները ողջ են մնացել՝ 18 օր անցկացնելով վայրի բնության մեջ
Նոր Զելանդիայում փրկարարները ողջ են գտել 23 տարեկան երկու աղջիկների, որոնք ժամանակին չէին վերադարձել Կահուրանգի ազգային պարկից։
Նրանք մայիսի 9-ից սկսել էին իրենց արշավը և պետք է վերադառնային հինգ օրից։ Մայիսի 18-ին նրանց ընկերուհին դիմել է ոստիկանություն։ Զբոսաշրջիկներին գտել են փրկարարական ուղղաթիռի օգնությամբ։ Աղջիկները հոսպիտալացվել են, բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն։ Այս մասին գրում է news.ru կայքը՝ հղում անելով New Zealand Herald-ին։
Աղջիկները շեղվել են ճանապարհից մառախուղի պատճառով, մի քանի օր անց նրանք մնացել են առանց սննդի։ Որոնողական աշխատանքները դժվարացել են այն պատճառով, որ տարածքը, որտեղ նրանք կորել էին, մեկուսացված է եղել: Բացի այդ, եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել:
Զբոսաշրջիկները որոշել էին մնալ նույն վայրում: Նրանց գտել են այն ժամանակ, երբ տեսել են նրանց կողմից վառված կրակից ծուխը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան