Շիրակում ընդհանուր 340 բնակչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 20-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 245 պացիենտ, որոնցից 167-ը մարզի բնակիչ է։ Տվյալները ներկայացրել է Շիրակի մարզպետարանը։
Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ օրս Շիրակի մարզի 340 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից 259-ը փաստացի բնակվում է մարզում, 81-ը մարզի գրանցում ունեն, սակայն այստեղ չեն բնակվում։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 18-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1866 նմուշառում, մայիսի 12-ից 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 543 նմուշառման հետազոտություն
Հարակից հրապարակումներ`
- 27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
- Շիրակում կորոնավիրուսից մահվան դեպքերն ավելացել են
- Շիրակում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 դեպք
- Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում
- Շիրակում կորոնավիրուսից առողջացածների թիվն արդեն 64 է
- Մարզպետ. Շիրակում վիրուսը հաղթահարել է 5 բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան