Ոստիկանության համակարգի բարեփոխումները պետական բյուջեի համար 16 մլրդ դրամ կարժենան
«Մոտավոր 300 քաղաքացի ռիսկեր ունեն և ենթադրվում է, որ նրանց այլ աշխատանքներ կառաջարվեն»,-եզրակացրեց պատգամավոր Միքայել Մելքումյանը ոստիկանության բարեփոխումների արդյունքում կրճատվող աշխատատեղերի վերաբեյալ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի ներկայացրած տվյալներից:
Վերջինս ներկայացնելով «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասի հարցը՝ հատարարեց, որ Երևանում գործող պարեկապահակային ծառայությունը ներկայում ունի 849 շարային ծառայող, իսկ «Ճանապարհային ոստիկանության» ծառայության առաջին սպայական գումարտակը՝ 233 ծառայող և նրանց համտեղ թիվն անցնում է 1000-ից: Ըստ փոխնախարարի, օրենքի փոփոխությամբ նոր ստեղծվող միասնկանա պարեկային ծառայության Երևանի շարային ծառայողների թիվը կլինի 700: Փոխնախարարը հավաստիացրեց, որ այն ոստիկաններին, որոնք չեն անցնի մրցույթը, կամ չեն ուզի մասնակցել դրանց, կառաջարկվի այլ աշխատանք ոստիկանության մյուս ստորաբաժանումներում:
Ի պատասխան Մելքումյանի մյուս հարցի՝ Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ Երևանի երկու ծառայությունների համար աշխատավարձային ֆոնդը շուրջ 3 մլրդ դրամ է, բայց կա նաև պարգևատրման ֆոնդ: Նոր պարեկային ծառայության համար աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կկազմի 4.3 մլրդ դրամ, ինչը, ըստ փոխնախարարի, նշանակում է, որ մի բան էլ խնայում են պետական բյուջեն:
Փոխնախարարի ներկայացմամբ, նոր ստեղծվեղ ծառայության մեքենաների և սպառազինութան համար 3.3 մլրդ դրամի ծախս է հաշվարկված:
Քրիստինե Գրիգորյանը նկատեց, որ նոր ստեղծվող միասնկանա պարեկային ծառայության ծախսերի բեռը պետական բյուջեի վրա 4 մլրդ դրամի կարգի է լինելու, իսկ ոստիկանության ողջ ռեֆորմների ծախսերը կկազմեն 16 մլրդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան