Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մի քանի ամսվա ընթացքում միջուկային փորձարկում նախապատրաստել
Միացյալ Նահանգները մի քանի ամսից պատրաստ կլինեն միջուկային փորձարկում անցկացնել, եթե համապատասխան հանձնարարականներ տրվեն երկրի նախագահի կողմից: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել է Defense News թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնակատարի օգնական Դրյու Ուոլտերին:
Դրյու Ուոլտերը նշել է, որ, իր պատկերացմամբ, փորձարկումը կարող է տեղի ունենալ համեմատաբար արագ, դրա անցկացումը կլինի ամիսների ընթացքում՝ եթե լինի նախագահի հրահանգը:
Ինչպես մայիսի 22-ին հաղորդել էր The Washington Post-ը, Միացյալ Նահանգների իշխանությունները քննարկում են 1992 թվականից ի վեր առաջին միջուկային փորձարկումն անցկացնելու հնարավորությունը: Ըստ նրա, այդ հարցը բարձրացվել է մայիսի 15-ին՝ ազգային անվտանգության հարցերում ներգրավված ամերիկյան գերատեսչությունների պաշտոնյաների հանդիպմանը:
Փորձարկումներ անցկացնելու պայմանավորվածություն այդ ժամանակ ձեռք չի բերվել: Պաշտոնյաներից մեկը պարբերականին հայտնել է, որ քննարկումները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան