Ինքնամեկուսացված քաղաքացիներին սննդով ապահովելու համար գումար կհատկացվի
Կառավարության այսօրվա նիստում որոշ ընդունվեց 50.0 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզերին` յուրաքանչյուրին 5.0-ական միլիոն դրամ։ Նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այդ գումարը նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացված՝ սոցիալապես խոցելի խմբերին հատկացնել սննդամթերք (սպիտակ ալյուր, հաճառ, հնդկաձավար, ոսպ, սպիտակ բրինձ, բուսական յուղ, շաքարավազ, յոդացված աղ) ու սանիտարահիգիենիկ պարագաներ (օճառ, լվացքի փոշի, ժավել, ալկոգել) և ապահովել դրանց տեղափոխման, պահեստավորման և բաշխման աշխատանքներն՝ ըստ մարզերի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, ըստ էության, ինքնամեկուսացված քաղաքացիներին սննդով ապահովելու համար գումար են հատկացնում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ
- 27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
- Կորոնավիրուսի՝ տնային թեստեր չեն արվում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան