Վիվա-ՄՏՍ. Փլուզման եզրին գտնվող տանիքը կվերականգնվի
Գուլակյանների ընտանիքը բնակվում է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում՝ պետական սահմանից 12 կմ հեռավորության վրա: Բարեկարգ տուն ունենալը նրանց համար ոչ թե հարմարավետության, այլ անվտանգության խնդիր է: Ավելի քան ինը տասնամյակ առաջ կառուցված շինությունն ամուր հիմքեր ու պատեր ունի, սակայն կա տանիքի փլուզման վտանգ:
Վիվա-ՄՏՍ-ից մանրամասնում են, որ երկու տարի առաջ, գարնանային հորդառատ անձրևներից պոկվել է խոհանոցի առաստաղն ու լուրջ մտահոգվելու առիթ տվել:
«Տանիքում մեծ քանակությամբ հող կար կուտակած. ժամանակին այդպես են կառուցել: Տարիների ընթացքում, հողը խոնավությունից ծանրացել էր: Մի օր էլ առաստաղը պոկվեց և ամբողջ հողը ներքև թափվեց: Հիմա նույն վտանգը սենյակներից մեկում էլ կա: Անհանգստանում ենք: Այդ մասում որևէ գործ չենք ձեռնարկում, որովհետև տանիքն ամբողջությամբ կառուցելու անհրաժեշտություն ունի»,-ասել է երիտասարդ տանտիրուհին՝ Զարինեն:
Տանտերը՝ զինվորական Հարությունը, երեք դուստրերի և կնոջ հետ, արդեն 17 տարի ապրում է հորաքրոջ տանը: Աշխատանքի բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում մենակ թողնել ընտանիքն և լուրջ տագնապ է ապրում մինչև իր վերադարձը: Երիտասարդ տանտերը բացակայում էր նաև նկարահանման պահին:
Տանիքը կրկին կարող է փլուզվել, սակայն Հարությունը գտել է վտանգը կանխելու ճանապարհը: Խնդիրը ներկայացվել է բնակարանաշինության ծրագրի շրջանակում գործակցող կազմակերպություններին:
Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, մինչև տարեվերջ տանիքը կկառուցվի: Հեռավոր մարզում ապրող ևս մեկ ընտանիք կազատվի տարիների խնդրից:
Տանտիրուհին՝ Զարինեն, վստահեցնում է, որ թև ու թիկունք է լինելու ամուսնուն: Իսկ մինչև նպատակի իրականացումը, զբաղվում է դուստրերի կրթությամբ՝ ինքն էլ հետ չմնալով նրանցից: Այժմ նա հեռակա բարձրագույն կրթություն է ստանում՝ նաև օրինակ ծառայելով աղջիկներին:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Գործընկերության հերթական ձեռքբերումը՝ կիսակառույցի շինարարություն Գոմքում
- Վիվա-ՄՏՍ. Տարիների գործընկերները մարզերում դարձյալ տուն կկառուցեն
- Վիվա-ՄՏՍ-ը վերաբացել է իր սպասարկման կենտրոնները Երևանում ու մարզերում