Հունիսի 8-ից Վրաստանի ռեստորաններում կվերականգնվի բոլոր տեսակի ծառայությունների մատուցումը
Հունիսի 8-ից Վրաստանում միջքաղաքային տրանսպորտը կվերսկսի աշխատանքը:
Aliq.ge-ն գրում է, որ վարչապետ Գիորգի Գախարիան խոսել է կորոնավիրուսի պատճառով երկրում սահմանափակումների աստիճանական վերացման մասին և ասել՝ հունիսի 8-ից ռեստորաններում կվերականգնվի բոլոր տեսակի ծառայությունների մատուցումը:
«Այս քայլերն արվել են՝ հաշվի առնելով մեր քաղաքացիների շահերը, նրանց սոցիալական և տնտեսական հետաքրքրությունները: Այնուամենայնիվ, մենք պետք է հիշենք, որ այս քայլերի համար անհրաժեշտ պայմանը վարակի տարածման այս տեմպը պահպանելն է, որն այսօր ունենք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է պաշտպանիչ դիմակ կրի հասարակական բոլոր վայրերում»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ից աշխատանքը կվերսկսկի ներքաղաքային տրանսպորտը: Մայիսի 29-ից կբացվի նաև մետրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան