Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք կապի կապի կապի կապով իրար հետ կապված չեն. Նիկոլ Փաշինյան
Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը վարչապետին տեղեկացրեց, որ մի քանի շինարարական ընկերություններ ընդհատել են աշխատանքները, քանի որ չի իրականացվում տեխնիկական վերահսկողություն, իսկ չի իրականացվում, որովհետև եղել են ընկերություններ, որոնք ներկայացրել են բանկային կեղծ երաշխիքի փաստաթղթեր:
«Մի շինարարական ընկերություն ներկայացրել է այդպիսի կեղծ բանկային երաշխիքի փաստաթուղթ, դա «Ռաշն վոյաժ» ընկերությունն է: Այդ ընկերության տնօրենն ազգակցական կապ ունի Ղալումյան ընտանիքի հետ, իսկ մենք գիտենք, որ Հայկ Ղալումյանը՝ Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, Ձեր մտերիմն է, քավորը, հետևաբար, կարծում եմ, որ Դուք ուշադրության կարժանացնեիք այս հարցը»,- հայտնեց պատգամավորը և ցանկացավ իմանալ, թե արդյոք կա հարուցված գործ փաստի առնչությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեպքը բացահայտել է վարչապետի աշխատակազմին ենթակա Պետական վերահսկողության ծառայությունը, գործերն ուղարկվել են ԱԱԾ և որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության։
«Ինչ վերաբերում է կապերին՝ Հայաստանը շատ փոքր երկիր է, եթե շատ փորփրենք, հնարավոր է ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնեն և ես կհանձնարարեմ անպայման այդ հարցը գտնեն: Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք կապի կապի կապի կապով իրար հետ կապված չեն»,- պատասխանեց վարչապետը:
Երկրի ղեկավարը տեղեկացրեց, որ ժամանակակից գիտությունն այնպիսի մի հետաքրքիր հայտնագործություն է արել, ըստ որի, ցանկացած մարդ աշխարհի ուրիշ մարդու հետ 4-րդ մարդու միջոցով ծանոթ է:
Փաշինյանը տեղեկացրեց, որ մեր երկրում իր քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության. «Կասկած չունենաք, որ Ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության և Ձեր ընդդիմադիր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից և ոչ միայն Ձեր, այլև մնացած բոլորի քեռու տղաները, հորեղբոր տղաները, քավորները, սանիկները բարեկամները…»
«Պարոն Փաշինյան, ես Ձեզ չեմ դիմել իմ ազգականների հարցով, որպեսզի դուք նրանց փրկեք որևէ քրեական գործից, կամ նման այլ բան: Ես ասում եմ մի գործի մասին, որի վերաբերյալ ազգակցական կապը հաստատել է Հայկ Ղալույմաը: Մենք ասում ենք, որ եղել է նաև մեկ այլ՝ «Իջևանի ճանապարհաշինարարության և շահագործման» ՓԲ ընկերություն, որը բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել, որը ևս կապված է Ղալումյանների ընտանիքի հետ և ես շատ ուրախ կլինեմ, որ այն մարդը, որը ներկայացրել է կեղծ բանկային երաշխիքի փաստաթուղթ ենթարկվի պատասխանտվության»,- արձագանքեց Անի Սամսոնյանը:
Պատգամավորը կրկին հարցրեց, թե վարչապետըր, որպես երկրում կոռուպցիայի դեմ պայքարի առաջնագծում առաջնային դեմք, արդյոք այս հարցն արժանացել է իր ուշադրությանը և արդյոք հասարակությունը կտեսնի դրա հետևանքները։
Վարչապետն անկեղծացավ՝ առաջին անգամ եմ լսում, որ այդտեղ ներգրավված որևէ անձ կապ ունի իր ընկերոջ հետ և ուրախ է, որ առաջին անգամ է լսում, որը արտահայտում է կոռուպցիայի դեմ պայքարի իրենց սկզբունքների էությունը:
«Դուք ասում եք՝ չեք դիմել որևէ բարեկամի հարցով, ես էլ ասում եմ, որ պետք էլ չէ դիմել, որովհետև անիմաստ է: Ոչ Դուք, ոչ երրորդը, չորրորդը այդ հարցով թող ինձ չդիմեն»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան