Փաշինյան. Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ
«Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, և մենք, ըստ էության, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այս իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ գիտեն այն ձևը, որով կարող են հիվանդացության ցուցանիշները հասցնել զրոյի. «Մասնագետների հետ երկարատև խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալի՝ կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն»։
Վարչապետի խոսքով, այսօրվա թվերը ցույց են տալիս, որ ցավոք սրտի, դեռևս չեն սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ։
«Ակնհայտ է, առաջիկա մեկ տարվա ընթացքում գոնե կորոնավիրուսը ներկա է լինելու, և մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն։ Օրինակ, մենք մեր բազմաթիվ հայրենակիցներին արտերկրից վերադարձնում ենք հայրենիք ու նրանց մեջ կան, լինում են և կլինեն կորոնավիրուսով վարակվածներ և եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ։ Մեր խնդիրն է ապահովել կանոնների պահպանումը երկու մեթոդով՝ հանրային հաղերդակցություն, բաձրացել մեր հայրենակիցների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ և վարչական մեթոդ», - ասաց Ն. Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ ամենօրյա ռեժիմով խստացնելու են վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիներ կիրառեն այդ կանոնները։
Հարակից հրապարակումներ`
- 27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
- Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ
- Կորոնավիրուսի՝ տնային թեստեր չեն արվում
- 26.05.2020. Կորոնավիրուսի 289 նոր և մահվան 4 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան