«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի անցկացման հարցը կարող է վերանայվել
«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերի անցկացման հարցը կարող է վերանայվել: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, քաղաքի մի շարք պաշտոնյաներ կոչ են անում հանրաքվե անցկացնել՝ մրցումները չեղարկելու կամ հետաձգելու հարցով: Նման առաջարկների պատճառը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն է:
Խաղերի կազմկոմիտեն խոստացել է կրճատել ծախսերի մի մասը, բայց սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանուն կարծում է, որ դրանք միայն կավելանան:
Մինչ Փարիզի քաղաքական գործիչները քննարկում են հանրաքվեի կազմակերպման հնարավորությունը, կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգը խոսել է ի պաշտպանություն խաղերի անցկացման: Արագընթաց թիավարությունից օլիմպիական եռակի չեմպիոնը կարծում է, որ մրցումները միայն կօգնեն Ֆրանսիայի տնտեսությանը: Նա համաձայն է, որ պետք է որոշակի փոփոխություններ կատարվեն։
Նախկին մարզիկը խոստանում է խնայել միլիոնավոր եվրոներ, որի արդյունքում կկրճատվեն տրանսպորտի, հյուրերի և անձնակազմի համար նախատեսված գումարները:
Ամենածախսատարը ջրային նոր կենտրոնի կառուցումն է։ Այլ խոշոր համալիրների ստեղծում չի նախատեսված, քանզի դրանք կան և, բացի այդ, կօգտագործվեն նաև ժամանակավոր կառույցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան