Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի
Կառավարության այսօրվա որոշմամբ մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ մասնավորապես, նախատեսվում է 2 միլիարդ 169 միլիոն 750 հազար դրամն ուղղել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցի լուծմանը:
Նախարարն ասաց, որ նախորդ փուլում՝ 2019-ին, 1,5 միլիարդ դրամ հատկացվել է 112 ընտանիքի բնակարանային հարցը լուծելու համար։ Ս.Պապիկյանի խոսքով, այս որոշմամբ 185 ընտանիքների բնակապահովման համար է գումար հատկացվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար են տալիս ամեն ընտանիքի: Ս. Պապիկյանը պատասխանեց, որ տարբեր է, կախված է ընտանիքի անդամների թիվից և նրանց բնակարանի մակերեսից։
«Ամեն դեպքում դա բավարար է Երևանի տարբեր հատվածներում բնակարան գնելու համար»,- ասաց նախարարը։
«Իհարկե, կենտրոնում չեն գնի, բայց որևէ տեղ կգնեն»,-հավելեց Ն. Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բնակարանի գնման վկայագրեր է տրամադրվել Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին
- Ադրբեջանից բռնագաղթած քսան ընտանիքներ ստացան բնակարանի գնման վկայականներ
- 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարաններ ձեռք բերելու վկայագրեր կտրամադրվեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան