Պոլսահայ մտավորականի արձագանքը՝ թուրք ոստիկանի ազգայնամոլական հայտարարությանը
Ստամբուլի Սուլթանգազի շրջանում փողոց դուրս գալու արգելքը խախտած դրսում խաղացող երեխաները, ոստիկաններին տեսնելով, սկսել են լաց լինել։
Թուրք ոստիկաններից մեկը գրկել է լացող երեխային ու հանդիմանել ծնողին․«Ձեր երեխաներին դուրս եք թողնում, նրանք էլ ոստիկան տեսնելիս վախենում են։ Մենք հույն ոստիկա՞ն ենք, ինչ է, ինչու՞ պիտի երեխաները մեզանից վախենան»։
Էրմենիհաբերը գրում է, որ պոլսահայ մտավորական, քաղաքական հետապնդումերի պատճառով ներկայումս Գերմանիայում ապաստանած Հայկո Բաղդադը, արձագանքելով այդ միջադեպին, Twitter-ում գրել է․
«Ավելի ազդեցիկ կլիներ, եթե ասեր․ «Մենք հայ ոստիկա՞ն ենք, ինչ է»։
Օգտատերերը Բաղդադի այս գրառման տակ հետևյալ մեկնաբանություններն են արել.
«Ես մարդկանց ծեծող հույն ոստիկան մինչ օրս չեմ տեսել»։
«Հույներն ավելի մեծ թշնամի են համարվում, դու դեռ չգիտես, հայերին սիրում ենք, հույներին՝ ոչ»։
«Հապա մտածիր՝ իսկ ինչու՞ է լալիս»։
«Չորս ջոկատով ջարդել-փշրելով ներխուժում եք սեփական տան բակում երեխաների հետ նստած ընտանիքի տուն, հետո հարցնում՝ երեխաները մեզնից ինչու՞ են վախենում»։
«Ներեցեք, բայց քուրդ էլ կարող էր ասել»։