Տաքսիներով շարունակում են երթևեկել առանց դիմակի
Արտակարգ դրության պայմաններում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ վերահսկողական աշխատանքները՝ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով։
Տեսչական մարմնից հայտնում են, որ մայիսի 27-ին՝ ժամը 08:00-ից սկսած, Երևան քաղաքի Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում Տեսչական մարմինը և ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը համատեղ ապահովվել են կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանումը։
Վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել են թվով 47 մարդատար տաքսի ավտոմոբիլներ։ Հայտնաբերվել է 47 իրավախտման դեպք։
Մասնավորապես՝ 15 տրանսպորտային միջոցի դեպքում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջևի նստատեղում նստած ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել մեքենային հետևի նստատեղ, 4 ուղևոր և 28 վարորդը երթեկել են առանց դիմակի։
Ըստ աղբյուրի, Ճանարապրհային ոստիկանության կողմից հայտաբերված իրավախախտման հիմքով կազմվել է 12 արձանագրություն, իսկ 35 վարորդի տրվել են պարտադիր կատարման ցուցում։
Նշված վարչական շրջաններում գործառույթներ են իրականացվել նաև թվով 15 կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ և հայտնաբերվել է իրավախախտման 3 դեպք։
Մասնավորապես՝ 2 միկրոավտոբուսներում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջի նստատեղում նստած 2 ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել միկրոավտոբուսի սրահ, 1–ում բացակայել է ախտահանիչ հեղուկը, 1 ավտոբուսի վարորդ երթևեկել է առանց դիմակի և սրահում հայտնաբերվել է կանգնած ուղևոր, որն իջեցվել է տրանսպորտային միջոցից։
Բոլոր վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, նրանց տրվել են ցուցումներ՝ խստագույնս պահպանելու սահմանված անվտանգության նորմերը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան