Արամ Առաջին. Վայ մեզ, երբ պատմական իրողությունները փոշիների տակ պահենք
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը Հայաստանի առաջին Հանրապետության անկախության տոնի առիթով հղել է Հայրապետական պատգամ։ Արամ Առաջինի խոսքով, ամյակներն ազգերի հավաքական հիշողությունը թարմացնող, նոր սերունդներին հիշեցումներ կատարող սքանչելի ու եզակի առիթներ են։
«Դարեր շարունակ հալածանքի ճիրանների մեջ տվայտվող մեր ժողովուրդը 1918 թվականի մայիսի 28-ին հռչակեց ազատ, ակախ Հայաստան՝ վերահաստատելով իր անկախ պետականությունը։ Հրաշքի համազոր երևույթ էր Հայաստանի անկախության հռչակումը»,- նշում է Արամ Առաջինը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսնի խոսքով, ազատ, անկախ Հայաստանի կյանքը երկար չտևեց, սակայն անկախության ոգին ու տեսլականը մնացին վառ հետագա սերունդների կյանքում։
«Պատմությունն անցած իրականությունների ամբողջություն չէ։ Պատմությունը շարունակվող ընթացք է։ Վայ մեզ, երբ պատմական իրողությունները փոշիների տակ պահենք։ Պատմությունը մեզ ասելիք ունի։ Հարյուր տարի առաջ Հայաստանի առաջին անկախությունը կերտած մեր հերոսներն այսօր ևս մեզ հիշեցումներ ունեն. եթե ականջ ունենք լսելու, եթե հավատք, կամք ու հանձնառություն ունենք այդ հիշեցումները կյանքի վերածելու»,- ասում է Արամ Առաջինը։
Վեհափառ Հայրապետի խոսքով, Հայաստանի ու Արցախի հզորացումը մեր ազգային պահանջատիրության ամուր հիմքն է։ Նա նշում է. «Հայրենի մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, մեր ժողովորդի ներքին ուժը ջլատող ամեն տեսակ մոտեցումներից»։
Արամ Առաջինի Հայրապետական պատգամն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի քաղաքական վերնախավն ու հոգևոր դասը Սարդարապատի հուշահամալիրում են
- Սերժ Սարգսյան. Պատմության դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է
- Փաշինյան. Հավատացած եմ՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը
- Արցախի նախագահ. Ավարայրից մինչև Սարդարապատ և Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է
- Գարեգին Երկրորդ. Մեր պարտքն է այդ վառ տեսլականով ջանքեր ներդնել՝ հանուն հզոր հայրենիքի
- Հայաստանի առաջին Հանրապետության տոնն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան