Դանիայում կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու համար ռոբոտ է ստեղծվել
Դանիացի գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կարողանում է ճշգրիտ կերպով նմուշ վերցնել հիվանդի բերանից` կորոնավիրուսի վերլուծության համար։ Այդ ռոբոտի շնորհիվ նվազագույնի է հասցվում բժիշկների վարակման վտանգը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Հարավային Դանիայի համալսարանի մամուլի ծառայությանը։
Սարքավորումը կազմված է շրջանակի վրա տեղադրված մանիպուլյատորից, որը հագեցած է համակարգչային տեսողության համակարգով, նմուշառման գործիքով, և 3D տպիչով։
Որպեսզի ռոբոտը կարողանա նմուշ վերցնել, մարդը պետք է մի քանի վայրկյան բաց պահի բերանը։ Դրանից հետո, կոկորդի մի քանի հատվածներ ստուցելուց հետո համակարգիչը որոշում է, թե որ հատվածից պետք է քսուքը վերցնել, որից հետո համակարգը հատուկ խողովակով վերցնում է նմուշը, որից հետո խողովակը փակվում Է։
«Ես առաջիններից էի, ումից ռոբոտը քսուք վերցրեց: Ամեն ինչ շատ լավ անցավ», - ասել է Հարավային Դանիայի համալսարանի պրոֆեսոր Տիուսիուս Ռաջիտ Սավարիմուտուն։
Գիտնականները սարքը ստեղծել են ընդամենը մեկ ամսում և այն արդեն փորձարկել են լաբորատորիայում: Նրանք հույս ունեն, որ այս ամառ կկարողանան փորձարկել սարքը բբազմաթիվ բջջային կենտրոններում, որոնք ստեղծվել են Դանիայի քաղաքների փողոցներում, որպեսզի բոլորը կորոնավիրուսային վարակի համար թեստ անցնեն։
Հարակից հրապարակումներ`
- Դանիայում այժմ յուրաքանչյուրը կարող է անցնել կորոնավիրուսային թեստ
- Դանիան առաջինն է Եվրոպայում, որը վերաբացեց դպրոցները՝ կորոնավիրուսային արգելափակումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան