Տասներկու տարվա մեջ առաջին անգամ Իրանում փոխարինվել է խորհրդարանի ղեկավարը
Իրանի խորհրդարանի նոր ղեկավարն է Թեհրանի նախկին քաղաքապետ, ոստիկանության նախկին ղեկավար և զինվորական Մոհամմադ-Բաղեր Հալիբաֆը: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի հայտնում է IRIB հեռուստառադիոընկերությունը:
Փետրվարին ընտրված 11-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքն է սկսել նախօրեին:
Հինգշաբթի օրը պատգամավորների քվեարկությամբ Հալիբաֆան ընտրվեց խորհրդարանի ղեկավար:
Նախկին ղեկավար Ալի Լարիջանին, որը 2008 թվականից անընդմեջ ղեկավարում էր երեք գումարման օրենսդիր մարմինը, 2019-ի վերջին հայտարարեց, որ չի պայքարելու պատգամավորական մանդատի համար, և վերջերս հայտնել էր համալսարանում դասավանդելու իր մտադրության մասին:
Մոհամմադ-Բաղեր Հալիբաֆը ծնվել է 1961-ի օգոստոսի 23-ին, Իրանի հյուսիս-արևելյան մասում գտնվող Թորքաբե անունով փոքրիկ գյուղում: 1979 թ-ին Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իրանա-Իրաքյան պատերազմի սկսվելուց հետո 19 տարեկանում նա նշանակվեց Իմամ Ռեզա բրիգադի հրամանատար, իսկ մեկ տարի անց` Նասր դիվիզիայի հրամանատար:
Պատերազմից հետո նա ղեկավարում էր Խաթամ ալ-Անբիա նախագծային բյուրոն, որն աշխատում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ենթակայության ներքո: Նա եղել է IRGC-ի օդային ուժերի հրամանատար, իսկ 2000-ից մինչև 2005 թվականը՝ Իրանի իրավապահ ուժերի ղեկավարը:
Հալիբաֆը մի քանի անգամ առաջադրվել է նախագահական ընտրություններում՝ 2005-ին, երբ հաղթեց Մահմուդ Ահմադինեժադը (նույն տարում նա փոխարինեց Թեհրանի քաղաքապետին՝ այդ պաշտոնին մնալով մինչև 2017 թվականը), 2013 թվականին (հաղթեց Հասան Ռոհանին), 2017-ին, երբ նա հանեց իր թեկնածությունը հօգուտ Իբրահիմ Ռաիսիի, որը ընտրություններում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ պարտվելով Ռոհանիին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում